Ես արդեն ասել եմ, որ չեմ մասնակցելու Հովհաննավանքի պատարագին, ես այդպիսի պլաններ չունեմ: Այս մասին ճոպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Վարչապետ հայտարարել է, որ մասնակցելու է, միշտ չի չէ, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ գնում: Սա մի տարեք քաղաքական դաշտ: Ոչ մի աջակցելու և չաջակցելու բան չկա: Դա ամեն մարդու ընտրությունն է, որոշումն է:
Ինչ կա այդտեղ աջակցելու կամ չաջակցելու: Հարգելիներս, ով որտեղ իր հավատքը ոնց է արտահայտում, դա ոչ մեկին չի վերաբերում: Հավատքը, քրիստոնեությունը ոչ մեկի մենաշնորհը չէ, ինչպես և եկեղեցին: Ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ կաղոթեմ, իմ և Աստծո միջև խոսակցության մեջ պարտադիր չէ ինչ-որ մեկը լինի, վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա»,-ասել է Սիմոնյանը:



