Փաստաբան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախում ցեղասպանություն է. մեր հայրենիքի մի մասը կտրում ու տանում են մեզնից մեր աչքի առաջ։
Մեր պետությունը ղեկավարվում է թուրքական օկուպացիոն ռեժիմի կողմից, որպիսի հանգամանքը պարզ է նույնիսկ անզեն աչքով։
Այդ պայմաններում Արցախը վերջնականապես «խուրդվելու է», մեր հայրենակիցները լավագույն դեպքում դառնալու են տնավեր...հաջորդը Սյունիքն է, Գեղարքունիքը, Տավուշը և այդպես շարունակ։
Ստեղծված իրավիճակում, ես՝ որպես փաստաբան հայտարարում եմ անժամկետ գործադուլ՝ չեմ մասնակցելու որևէ տեսակի քննչական և/կամ դատավարական գործողություններին, ԲԱՑԱՌՈւԹՅԱՄԲ ԱՅՆ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ և/ԿԱՄ ՎԱՐՉԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ՈւՂՂԱԿԻ ԿՎԵՐԱԲԵՐՎԵՆ ԱՅՍ ՕԿՈւՊԱՑԻՈՆ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԲՈՂՈՔԻ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ ՆԱԽԱՁԵՌՆՎԱԾ ՎԱՐՈւՅԹՆԵՐԻՆ։
Լիահույս եմ, որ իմ այս քայլը կհասկանան թե իմ վստահորդները և թե դատավարություն բոլոր պրոֆեսիոնալ մասնակիցները, իսկ եթե ինչ-որ մեկը դա չհասկանա, ապա ես խորապես թքած ունեմ։
Ես հայ եմ, ես չեմ ուզում լռելյայն հետևել իմ հայրենիքի կորստյանը, ընդհակառակը՝ պատրաստ եմ յուրաքանչյուր հնարավոր և անհնարին ձևով օգնել իմ վիրավոր երկրին։
Հ.Գ.։ Հարգելի փաստաբան ընկերներ, ձեզնից ակնկալում եմ նույն վարքագիծը»։



