Ես երբևէ որևէ պատճառ չեմ տեսել նման միջնորդության, որ ինձ անձեռնմխելիությունից զրկեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
«Ես նորից եմ կրկնում, որ այդ մեղադրանքները որևէ կերպ չէին կարող վերաբերել փոխնախարարին, քանի որ նա նման գործառույթ չեն ունեցել, այդ հրապարակման մեջ լրիվ ուրիշ բանի մասին էր խոսվում, պետք է բոլոր հարցերը պատասխաններ ստանան»,-ասաց նա:



