Ես տեսնում եմ, որ տարբեր մարդկանց շահերին եմ...

Ես տեսնում եմ, որ տարբեր մարդկանց շահերին եմ կպել, որովհետեւ այդքան ֆեյք եւ կեղտ է լցվում ու պարզ երեւում է, որ ինչպես ռուսներն են ասում մեղրամիսը ավարտվել է: Այս մասին Facebook-ի իր էջի լայվում նշել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մարդիկ հասկանալով, թե ինչ ենք մենք փոխում եւ ոնց ենք փոխում, դժգոհությունները տարբեր ձեւերով օգտագործում են իրենց քաղաքական ու տնտեսական կապերով փորձում են մեզ վարկաբեկել: Մենք չենք վախենում, հանգիստ գնալու ենք առաջ եւ անելու ենք մեր գործը:

Գիտեմ, որ կան մարդիկ, որ դժգոհ են, որ այդքան կտրուկ չենք գնում, իրենք մտածում են, որ կարող են պաշտոնի հասնել: Մենք պետք է մտածենք գործ անելու մասին եւ եթե ես վերցրել եմ պատասխանատվություն որպես պետնախարար, եւ եթե տեսնեմ, որ թիմը կարող է գործ անել, դա իմ պատասխանատվությունն է»,-ասաց նա: