Ես քաղհասարակությանը չեմ ճանաչում, ազիզ ջան....

Մինչև դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելը, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը լրագրողների հարցերին՝ ինչո՞ւ հրաժարական չեք տալիս, քաղհասարակությունը ձեր հրաժարականն է պահանջում, պատասխանեց. «Ես իրենց չեմ ճանաչում, ազիզ ջան»:

Հիշեցնենք, որ Ստեփան Միքայելյանի հրաժարականի պահանջ եղավ այն բանից հետո, երբ հրապարակվեց Վարդազարյանի և Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրությունը, որի մասնակից էր նաև Միքայելյանը:

Հետո ԲԴԽ անդամը լրագրողներից զարմացած հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է քաղհասարակությունն իր հրաժարականը պահանջել:

Հիշեցմանը, որ մի խոսակցության է ներկա եղել, որի ժամանակ դատական համակարգի ճնշման մասին է խոսք եղել, Ստեփան Միքայելյանը պատասխանեց. «Հիմա տարբեր տեղեր տարբեր խոսակցությունների եք մասնակցում, հետո՞»:

Ավելին՝ տեսանյութով: