Ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել. ՔՊ-ա...

«Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը  և Ադրբեջանական կողմը օգոստոսի 8-ի խաղաղության փաստաթղթով էդքան էլ բավարարված չէ և ես տեսնում եմ չբավարարված մարդու կոմպլեքս։ Նրանք միջանցք էին ուզում»,-պատասխանելով Ալիևի վերջին կոշտ հայտարարությանը վերաբերող հարցին՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյան։

ՔՊ-ականի կարծիքով Ադրբեջանը ցանկանում էր միջանցք երրորդ կողմի՝ իր դաշնակցի վերահսկողությամբ և այն չի ստացել։

«5 սկզբունքների պահպանումն Ալիևի և Ադրբեջանի սրտով չի եղել, որովհետև եթե ամեն ինչ իրենց սրտով ու ուզածով լիներ, ինչու պետք է իրենք իրավիճակը սրեին հայտարարություններով»,-ասաց Ղահրամանյանը՝ նշելով որ պետք է առաջնորդվել փաստաթղթերով, այլ ոչ թե հայտարարություններով։

Նա ասաց, թե ՌԴ-ն չի խոչընդոտում Մեղրիով անցնող երկաթգծի գործարկմանը, քանի որ նոր երկաթուղին «Հարավկովկասյան երկաթուղուն» չի պատկանելու։

Պատասխանելով Ադրբեջանցիների հետ ապրելու պատրաստակամության մասին հարցին՝ Ղահրամանյանն ասաց. «Ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրեմ»։