Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ լիովին աջակցում է «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարին, սակայն մտահոգված է, որ այն կարող է խաթարվել ռազմական գործողությունների շարունակության պատճառով։ Այս մասին Մակրոնը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։
«Ես լիովին աջակցում եմ «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարին, որը երեկ հայտարարեց նախագահ Թրամփը։ Ես նաև մտահոգություն եմ հայտնում, որ այն, գուցե, արդեն խաթարվում է ռազմական գործողությունների շարունակության պատճառով։ Ես կոչ եմ անում ապահովել Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի երկու կողմերում գտնվող քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ «Հեզբոլլահ»-ը պետք է հրաժարվի իր զենքերից։ Իսրայելը պետք է հարգի Լիբանանի ինքնիշխանությունը և դադարեցնի պատերազմը», - գրել է նա։
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր հրադադարի խախտումների մասին, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ են արձանագրվել։
Ավելի վաղ նախագահ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի իշխանությունները համաձայնեցրել են տասնօրյա հրադադարը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։



