
Ասեմ Ձեզ, որ ես ուզում եմ սկսեմ հանձնաժողովում հնչեցրած մի տեսակետի հետ կապված իմ մազերի գույնի հետ: Ասեմ՝ ես կյաժ չեմ, ես սպիտակ եմ և այս սպիտակն անցած ճանապարհ է, դա անցած ուղի է, խնդրում եմ մազերը չշահարկել: Այս մասին ԱԺ-ում ասել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Ես կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել՝ «բերանդ լվա»:
Դուք ասում եք չորրորդ իշխանությունն ամեն ինչից վեր է: Դուք արդեն դարձրել եք այդպսին, որովհետև մեր ընդդիմադիր գործընկերները, քաղաքական օրակարգ չունենալու պարագայում, գտել են լրագրողական խմբերով օրակարգ ձևավորելու ձևաչափը: Շատ լավ:
Այդ դեպքում, երբ որ ինձ մեղադրում են, մեղադրեք հստակ: Ինչ եմ ես ասել և դուք ինչ եք հասկացել, որովհետև, ըստ էության, իմ ասածի մեկնաբանությունը, թե ես ինչ եմ ասել, ես կարող եմ կարդալ:
«Անշուշտ ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ ընդդիմադիր գործիչներն ու նրանց շահերը սպասարկող մի քանի լրագրողներ փորձում են խոսքիս իմաստը նենգափոխել, լարվածության նոր առիթ ստեղծելու իմ անունը շահարկելու նպատակով:
Սակայն համոզված եմ, որ տհաճ ափսոսանքի արժանի միջադեպ է և չէր դառնա հանրային քննարկման առարկա, եթե գնահատականներ տրվեին մեջբերումը, որն ես արել եմ Ձեր սիրելի հոգևորականի ասածից: Ես որևէ վիրավորական բան չեմ ասել: Ես ասել եմ խոսքի մաքրության մասին, որպեսզի ավելի ընկալելի լինի»»,-ասել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: