Ես կոչ եմ անում Հուդա Փաշինյանի հորը նրա առավ...

Ռուսական Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է լրատվամիջոցներում և թելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությանն առ այն, որ նա հայերին բողոքի ակցիաներին մասնակցելու կոչ է արել:

«Ես հայերին բողոքի ակցիների կոչ չեմ անում. դա դժվար թե օգնի: Ես կոչ եմ անում Հուդա Փաշինյանի հորը նրա առավոտյան սուրճի մեջ թույն թքել և չեմ հասկանում, թե ինչու նա դեռ դա չի արել: Միակ բանը, որ արդարացնում է նրան, այն է, որ նա մահացել է երեք տարի առաջ՝ չտեսնելով առաջին ղարաբաղյան խայտառակությունը»,- գրել է Սիմոնյանը։