«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր իր հասցեին հնչեցված խոսքին։ Նշենք, որ Փաշինյանը հունից դուրս էր եկել իր քարոզարշավի ընթացքում ու ասել. «Լակոտիդ վզից բռնած բերելու ենք»։
«Ես չեմ լսել, բայց տեղեկացրել են։ Ողջ աշխարհում քաղաքականության մեջ ընդունված է, որ չի կարելի ընտանիք մտնել, երեխային, կնոջը, կամ ծնողներին որևէ բան ասել։ Այն ինձ համար անընդունելի է։ Ես իմ բարձունքում եմ մնալու։ Ես ոչ ընտանիք եմ մտնում, ոչ երեխա եմ քննադատում»,- նշեց Ծառուկյանը։
Հարցին, թե իր որդին վերադառնալո՞ւ է Հայաստան, Ծառուկյան ասաց. «Այո, իմ տղան կգա, նա զբաղված է, կավարտի, ամսի 7-ից հետո կգա անպայման»։
Հարցին՝ ինչո՞ւ է հունիսի 7-ից հետո գալու, արդյո՞ք հույս ունի, որ իշխանափոխություն է լինելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դե Աստծո կամոք, որը բարին է, նա կատարվի»։



