Ես հաղորդագրություն եմ ստացել Մոսկվայից, անզգ...

Ես հաղորդագրություն եմ ստացել Մոսկվայից, անզգուշաբար ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բրյուսելում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Անտոնիու Կոշտայի հետ հանդիպման ժամանակ՝ մոռանալով, որ բարձրախոսը միացրած է, հաղորդել է Euronews-ը։

Վուչիչը չորեքշաբթի օրը Բրյուսելում էր՝ մասնակցելու Սերբիա-ԵՄ երկկողմ հանդիպմանը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է երկրի ԵՄ անդամակցության դիմումը։

«Եկեք սպասենք», - զրույցը հանկարծակի ընդհատել է ֆոն դեր Լեյենը։

Սերբիայի նախագահն այն քիչ եվրոպական առաջնորդներից մեկն է, որը կապ է պահպանում Կրեմլի հետ այն բանից հետո, երբ ԵՄ-ն խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Մոսկվայի հետ՝ 2022 թվականին Ուկրաինայի պատերազմից հետո։