Նշված փաստերը իրականության հետ աղերս չունեն: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ:
«Ես նշել էի նաև, որ գիտեմ ու հասկանում եմ, որ ներկա դատախազը չի հեղինակը այս մեղադրականի, բայց ինքը՝ ստորագրելով, այն որդեգրել է: Մի շարք աբսուրդային կետեր կան գրված, դատարանը, եթե դա թույլ է տալիս՝ ուրեմն դատարանը ևս իր կողմից որդեգրում է այն, ինչ գրված է: Այստեղ առերևույթ սահմանադրությանը հակասող բաներ են գրված: Ես հասկանում եմ՝ դուք ինչ եք ասում, բայց կան ուղղակի անհեթեթ ձևակերպումներ, գոնե այդ ձևակերպումները փոխեիք կամ հանեիք: Ասում եք՝ չեք կարող, բայց եթե աբսուրդ բան է այստեղ մտցրած՝ դա նշանակում է, որ այդ աբսուրդը պե՞տք է ամբողջ դատական նիստերով գնա»,- նշեց նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում։



