Ես հանդիպեցի այս ուժեղ թիմին մի քանի ամիս առաջ և, տեսնելով այն ուժը, որ կա, այն հավակնությունները և այն ծրագիրը, որ ներկայացնում էր թիմը, միանգամից հասկացա, որ կարող եմ նրանց միանալ: Այս մասին Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսի ընթացքում ասել է Սամվել Կարապետյանի անվտանգային թիմին միացած իսրայելցի հակաօդային ուժերի պաշտպանության նախկին հրամանատար գեներալ Զվիկա Խայմովիչը:
«Պարզ է, որ այսօր ապրում ենք մի աշխարհաքաղաքական իրավիճակում, որտեղ մարտահրավերները բազում են և շատ բարդ։ Պարզ է նաև, որ անընդհատ փոփոխվող իրավիճակ է տեղի ունենում, և այս առումով մենք տեսնում ենք, որ կա նաև սահմանների շարժ, տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ, այդ ամենը մենք պետք է հաշվի առնենք։ Այն աշխատանքով, որ տանելու ենք և այն լուծումներով, որ ներկայացվում են և կկարողանանք հավուր պատշաճի դիմակայել այս մարտահրավերներին, որոնք ծառանում են մեր առջև։ Ազգային անվտանգության ծրագիրը մեզ համար կողմնացույց է, որով որ մենք առաջնորդվելու ենք, սա պարզապես փաստաթղթերի մի կույտ չէ, այլ իրական կողմնացույց, որով առաջնորդվելու ենք մեր որոշումներում, մեր գործողություններում՝ այնպես անելով, որ Հայաստանի զինված ուժերը լինեն ավելի ուժեղ։ Ես երեք տասնամյակից ավել եղել եմ զինված ուժերում, ես գիտեմ ինչ է պաշտպանել ձեր ժողովրդին, պաշտպանել ձեր հողը և դուք նույնպես դա գիտեք։ Այսօր շատ են սպառնալիքները, և մենք գիտենք, թե ինչ պետք է անել այդ սպառնալիքներին դիմակայելու համար, ինչ տեղակայում պետք է ունենալ, ինչպիսին պետք է լինեն մեր զինված ուժերը և ինչպես մենք կարող ենք անել, որպեսզի Հայաստանում զինված ուժերը լինեն հնարավորինս ուժեղ։
Ազգային անվտանգության ծրագիրը սոսկ անվտանգությունից չէ, որ բաղկացած է, այն շատ բազմաբաղադրիչ է, ներառում է այնպիսի հիմնասյուներ՝ ինչպիսիք են կրթությունը, անվտանգությունը, ճիշտ որոշումները:
Այս ծրագիրը պարզապես թուղթ չէ և վերջին մի քանի շաբաթների ու ամիսների ընթացքում մենք անդուլ աշխատանք ենք կատարել, որպեսզի այս ամենը հնարավորինս իրականանալի լինի և լինեն այն դրույթները, որոնք թույլ կտան ուժեղացնել պաշտպանությունը և ստանալ այն ուժեղ զինված ուժերը, որոնք մենք միտված ենք։ Ազգային անվտանգությունը մեզանից յուրաքանչյուրն է, այն պահանջում է, որպեսզի լինի ուժեղ առաջնորդություն»,- նշել է նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Զվիկա Խայմովիչը նշել է, որ հավատում է իրենց թիմին, առաջնորդությանն ու ղեկավարությանը. «Հավատում եմ ծրագրին, որը մշակել ենք, սա պարզապես կարգախոս չէ, ուժեղ խաղաղությունը գալիս է այն ուժեղ աշխատանքից, որը տարվում է»,- ասել է նա:



