Տեսանյութ. Ես դրա հետ գործ չունեմ. ԳՇ պետը՝ Տ...

ՀՀ զինված ուժերի գլխավոր տաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է՝ իրավիճակն առաջնագծում հարաբերական կայուն է:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ է կատարվում Տեղ գյուղում, սահմանազատման աշխատանքնե՞ր են իրականացվում՝ արձագանքեց. «Ես դրա հետ գործ չունեմ, Գլխավոր շտաբի պետը սահմանազատումով չի զբաղվում»:

«Սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համար կա համապատասխան հանձնաժողով,  այդ հանձնաժողովն աշխատանքներով զբաղվում է, ԳՇ պետն ունի ներկայացուցիչ հանձնաժողովի կազմում, ինձ հարցեր մի տվեք», - նշեց նա:

Հարցին՝  ադրբեջանցիները հետ գնացե՞լ են՝ նա արձագանքեց. «Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք: Ոչ մի գյուղ էլ չեն մտել»:

Ասրյանը լրագրողներին ասաց, թե նրանք ռազմական գործից ոչ մի բան չեն հասկանում:

ԳՇ պետը լրագրողների այլ հարցերի չպատասխանեց. «Ազատ թողեք, գնամ, թողեք ես իմ ճանապարհով գնամ»: