«Ես ճանապարհորդում եմ առանց COVID-19»-ի հավել...

Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի «Ես ճանապարհորդում եմ առանց COVID-19»-ի բջջային հավելվածը, որն օգնեց վերականգնել քաղաքացիների տեղաշարժը ԵԱՏՄ երկրների միջև համաճարակի սկսվելուց հետո, լավ հիմք է ստեղծում միջսահմանային թվային բժշկության զարգացման համար։ Այս մասին այսօր «Թվային Ալմաթի» ֆորումում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ կարծիքով, չնայած բուն համաճարակի թուլացմանը և ազատ տեղաշարժի վերականգնմանը, «Ճանապարհորդություն առանց COVID-19»-ի հավելվածը լավ հիմք է ստեղծում միջսահմանային թվային բժշկության զարգացման, տեղեկատվության փոխանակման և «բժշկական» թվայնացման համար՝ միժամանակ լիարժեք պաշտպանելով անձնական տվյալները»,- «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ասել է նա։

Փաշինյանն առաջարկել է նաև սկսել քննարկել հավելվածը որպես «համաճարակաբանական վահան» գործիք և վստահության մեխանիզմ՝ բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանցման շրջանակներում։