Ես բարոյական մեծ արժեքներ կրող մարդ եմ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր համոզմունքը, որ միջազգային ասպարեզում իր հիմնական սահմանափակումը իր սեփական բարոյականությունն է։ Նա այս հայտարարությունն արել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է հունվարի 13-ին։

«Ես խոսում եմ բարոյականության մասին. ես բարոյական մեծ արժեքներ կրող մարդ եմ։ Ես չեմ սիրում դիտել մահը, ինձ դուր չի գալիս դիտել մեր ժողովրդի տառապանքը։ Ինձ նաև դուր չի գալիս դիտել մյուս կողմի մարդկանց տառապանքը», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչն է իրեն սահմանափակում միջազգային ասպարեզում որոշումներ կայացնելիս։

«Երբ մենք մտանք Վենեսուելա, մենք որևէ զոհ չկրեցինք, բայց մյուս կողմից շատ մարդիկ մահացան։ Ինձ դա դուր չի գալիս», – շարունակել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք գերագույն գլխավոր հրամանատարի իր լիազորությունները սահմանափակված են ԱՄՆ Սահմանադրությամբ և դատարաններով, Թրամփը պատասխանել է. «Դա ինքնին հասկանալի է»: