Ես այստեղ եկել եմ փող խնդրելու. Եթե չավելացնե...

Ես այստեղ եկել եմ փող խնդրելու, որովհետեւ ես ունեմ 320 աշխատող, որոնցից 93-ը երաժիշտներ են, մնացածը լրագրողներ են, տեխնիկական ու վարչական աշխատողներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար Արմեն Քոլոյանը:

«Նրանք ստանում են շատ ցածր աշխատավարձներ: Այդ բալանսը որոշ չափով վերականգնելու համար ես ասել եմ, որ մինչեւ տարեվերջ ոչինչ չի փոխվում: Եթե գործադիրը, օրենսդիրը բարի գտնվեն ավելացնեն մեր բյուջեն, իսկ եթե ոչ՝ մենք ստիպված  կգնանք կրճատումների, օպտիմալացման: Մենք նույնիսկ տհաճություն ենք պատճառել մեր գործընկերներին, խնդրել ենք տեղավորվել սենյակներում մի քանի հոգով, որ ազատենք սենյակներ, դրանք տանք վարձով, որովհետեւ մենք հիմա փողի կարիք ունենք: Թիվ մեկ խնդիրը փողն է:

Մենք հիմա ամեն ինչ անում ենք միջոցներ գեներացնելու համար, ճարներս կտրած փորձում ենք սպոսորություն գտնել, տարբեր հաղորդաշարեր, որ ունենան սպոնսորներ, որ դրանով կարողանանք խրախուսել լրագրողներին, դրանով գեներացնենք միջոցներ նոր հաղորդաշարեր ստեղծելու համար»,-ասաց նա: