
Ես այդ մուրճի նկարը չեմ փակցրել, այդ մուրճն իմ սեղանին դրված է եղել այս ողջ ընթացքում: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադանռալով երեկ իր ֆեյսբուքյան էջում «պողպատե մանդատ» գրությամբ հրապարակված մուրճի նկարին:
«Երեկ իմ ֆեյսբուքյան էջը վարողը եկել էր, առավոտյան տեսավ, նկարեց, դրեց ֆեյսբուք, ինքն էլ հենա այնտեղ նստած է: Այսինքն, իմ կյանքում այդ նկարով ոչ մի բան չի փոխվել: Եթե այդ նկարի բացակայությունը ոմանց ներշնչել էր, թե իրենց կյանքում է բան փոխվել, իրենք սխալ էին ընկալել: Այդ նկարի բացակայությունը իրենց կյանքում էլ բան չի փոխել, մեր կյանքում էլ բան չի փոխել: Նկատի ունեմ իմ տեսակետից որևէ փոփոխություն չկա»,- պարզաբանեց Փաշինյանը: