Ես ավելի քան 1,5 տարի առերևույթ ապօրինի կալանք եմ տարել, կալանավորված էի մեկ հոդվածով, որն ընդունման պահից գոյություն չուներ։ Այս մասին հակասահմանադրական գործով դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այդ ժամանակահատվածի մեծ մասը եղել է նախաքննական փուլում և դատական նիստերի ժամանակ սա ամբողջությամբ ներկայացնում է քննչական խմբի ղեկավարը․ հիմա ներկա դատախազը սրա հետ առնչություն ունի՞, թե՞՝ չունի։ Ես հիմա նստած պետք է նայեմ մի մարդու, իր հայտարարություններին, որն ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կալանքին»,- նշեց նախագահը։



