Ես ապամիջnւկայնացման մասին խոսել եմ Չինաստանի...

Ես ապամիջուկայնացման մասին խոսել եմ Չինաստանի հետ։ Ես այս մասին խոսել եմ Ռուսաստանի հետ։ Եվ կարծում եմ, որ դա այն բանն է, որը մենք կցանկանայինք անել, և նրանք կցանկանային դա անել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը։

Այս հայտարարությունների ֆոնին, Թրամփը նախկինում հրամայել էր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնել «հավասար հիմունքներով» այլ երկրների հետ։

Թրամփը չի մանրամասնել, թե երբ են տեղի ունեցել համապատասխան բանակցությունները։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2026 թվականի փետրվարի 5-ից հետո Ռուսաստանը պատրաստ է շարունակել պահպանել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի սահմանափակումները։