Երվանդ Քոչարի թանգարանից նկարների անհետանալու...

«Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ը հերքման պահանջ է ներկայացրել՝  նշելով, որ «Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն` մոտ 500,000 դոլար արժողության» լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Սույնով հայտնում եմ, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և սուտ է, և ուստի խնդրում ենք, առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումներով, հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկատվությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: