Երվանդ Քոչար փողոցում տղամարդու դի է հայտնաբե...

Այսօր՝ մարտի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում «SAS» սուպերմարկետի դիմաց տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ում ինքնությունը պարզվում է։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։