Երթուղի են դուրս եկել նոր ավտոբուսներ
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է 
փետրվարի 20-ից Երևանի ներհամայնքային ավտոբուսային հհ. 28, 35 երթուղիները նախկին «Հայգեր»-ների փոխարեն սպասարկվում են «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար՝ 14 և 13 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.
Հ.28 երթուղի
 
ՆՈՐ ՆՈՐՔԻ 8-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ
Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 8-րդ զանգված - Մինսկի - Միկոյան - Մուրադյան փ.-ներ - Գայի պ. - Ռուբինյանց - Պ. Սևակի փ.-ներ - Ազատության - Կոմիտասի պ.-ներ - Կիևյան - Հալաբյան - Արզումանյան - Շինարարների - Աբելյան - Հալաբյան - Մարգարյան - Բաշինջաղյան - Մազմանյան փ.-ներ – Սիլիկյան նոր խճուղի –Նազարբեկյան թաղամաս – Չաուշի փ. – Աշտարակի խճ. – Հույսի ավան (վերջնականգառ):
Հետադարձը` Աշտարակի խճ. – Չաուշի փ. –Նազարբեկյան թաղ. – Սիլիկյան նոր. խճ. –Մազմանյան փ., այնուհետև նույն ուղեգծով:
Երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ՝ ներառելով Նազարբեկյան թաղամասը: