Երթևեկության փոփոխություններ՝ Երևանում

Օգոստոսի  17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում, մասնավորապես` Մամիկոնյանց - Շահսուվարյան  փողոցների խարմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 17-ից Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա - Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: