Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհ-Գլինկայի փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի շրջանցիկ ճանապարհ-Արմենակյան փողոց խաչմերուկ կարգելվի 2.5 տ-ից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։