Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատար...

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մարգարյան փողոցում: 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Մարգարյան – Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց, Մարգարյան փողոցի սկզբնամասում կանգառը կարգելվի: