Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատար...

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մելիք Ադամյան փողոցում:

Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Մելիք Ադամյան փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից մինչև Մելիք Ադամյան 2 հասցե ընկած ճանապարհահատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն: