Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ամիրյ...

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում:

«Մասնավորապես՝ Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ.15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: Մեքենանների կանգառը կարգելվի նաև, Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա -Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սրբ. Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ»,-ասվում է հաղորդագրությունում: