«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձև...

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը  հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորում է «Գործարար կապերի խորհուրդ», որի շրջանակներում մարտի 31-ին՝ ժամը 17։00-ին, «Դվին» հյուրանոցային համալիրում կանցկացվի Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հանդիպում-քննարկում։
Միասի՛ն նպաստենք Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական համակարգի կատարելագործմանը, արտագաղթը ներգաղթով փոխարինելուն միտված ջանքերին և գնաճը մեղմելու ուղղությամբ ծրագրվող քայլերին։
«Երրորդ ուժ» նախաձեռնության հավաք-հանդիպմանը ձեր մասնակցության մասին կարող եք տեղեկացնել մինչև մարտի 31-ը` ժամը 15:00-ը։
Ելույթ ունենալ ցանկանալու դեպքում նախապես գրանցումը պարտադիր է։
Հայրենիքն առավել քան երբևէ ունի մեր ուժի, համախմբման և հոգածության կարիքը։

ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ
ՄԻԱՑԻ՛Ր ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Հետադարձ կապ
Էլ․ հասցե` info@errorduzh.com
Հեռ․` +374 43 00 52 66