Մենք, ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին հետաքրքրում ենք այնքանով, որքանով կարող ենք վնասել Ռուսաստանին, ոչ ավել, ոչ պակաս, մնացածն աշխարհաքաղաքական մտքի մանկապարտեզային փուլի ցուցիչ է, կամ դիտավորություն:
Ուկրաինական ճակատում Ռուսաստանի «անհաջողությունը», ՆԱՏՕ-Իսրայել տանդեմն այնպիսի «հաջողություն» ներկայացրեց իրենց համար, որը ծնեց մեր՝ հայ-ադրբեջանական պատերազմը, որն էլ իր հերթին նոր օջախ թեժացրեց Միջին Ասիայում:
Հ.Գ. Տարածվող նկարը հակառակ կողմն էլ ունի, որտեղ նստած են Իրանի (որն էլ լինելու է, մեծ պրոքսի պատերազմի առանցքային խաղացողը) և Չինաստանի առաջնորդները, իսկ հենց այս ռակուրսով նկարը տարածելու պատվիրատուները վերևում նշված են:
Խնդիրը մոլորյալները չեն՝ մոլորեցնողներն են:
Գրում է Ազատ Ադամյանը



