Երկու օր առաջ փորձել են առևшնգել փաստաբանների...

Երկու օր առաջ փորձել են առևանգել փաստաբաններից մեկի անչափահաս որդուն։ Առևանգման փորձի դեպքով ոստիկանությունը մինչ այս պահը որևէ գործողություն չի ձեռնարկել, հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Այն, ինչ տեղի է ունեցել մեր փաստաբան ընկերոջ հետ, կարող է տեղի ունենալ բոլորի հետ։ Նրա որդին իր բնակության վայրից դուրս է եկել, շքամուտքից փորձել են գողանալ երեխային՝ համոզելով, նստեցնելով ավտոմեքենա։

Երեխան դիմել է փախուստի, վարորդը՝ իր հետևից, երեխային հաջողվել է դիմել փախուստի, հայրը ներկայացել է բաժին, ներկայացել տեղի ունեցածի մասին, երեխան գտնվում է հոգեկան խիստ լարված վիճակում»: