Երկու կողմից բազմաթիվ զոհեր կան, բայց այժմ կա...

«Ցավոք սահմանային միջադեպեր պատահում են», իսկ սահմանին վերջին իրադրությունը ուղեկցվել է երկու կողմերից բազմաթիվ զոհերով, սակայն «կարևորը հաջողվել է կայունացնել իրադրությունն ու այն վերադարձնել խաղաղ ճանապարհ»․ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Տեղեկությունը, որն այժմ ստանում եմ տեղից, այն է, որ արդեն երկու օր է իրադրությունը կայուն է, այժմ կարևոր է, որ չփչացնենք հարաբերությունների կարգավորման գործընթացն ու շարժվենք այդ ուղղությամբ»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը ողջունել է Ռուսաստանի ջանքեր՝ նաև եռակողմ հանձնաժողովի կազմում։

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ Ադրբեջանը հավատարիմ է եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, և մենք կանենք հնարավորը, որպեսզի իրադրությունը Կովկասում կայուն լինի»,-ասել է նա։