Գյումրու քաղաքապետարանն անժամկետ գործադուլ է հայտարարում: Այս մասին հայտնել է փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։
Չնայած փոխքաղաքապետի վերոնշյալ հայտարարությանը՝ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել․
«Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է քաղաքացիներին, որ չտրվեն սադրանքների։
Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ, քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։
Մենք վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին»։



