Երկու գիտնականներ՝ Թոփչյանը և Ոսկանյանը, արժա...

Երկու հայ գիտնականներ՝ Գևորգ Թոփչյանը և Արամ Ոսկանյանը, գիտության և տեխնիկայի ոլորտում արժանացել են Ռուսաստանի կառավարության 2025 թվականի մրցանակների։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Председатель правительства РФ Михаил Мишустин и лауреат премии правительства РФ 2025 года в области науки и техники генеральный директор компании Атомэнергопроект Рубен Топчиян (2 декабря 2025). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2025

Մրցանակին արժանացել է «Ատոմէներգոպրոյեկտ» ընկերության գլխավոր տնօրեն, տեխնիակական գիտությունների թեկնածու Ռուբեն Թոփչյանը՝ ԱԷԿ-2006 բարձր հզորության ատոմակայանի նախագծի մշակման և ներդրման համար։

Լյարդի ալվեոկոկոզի բուժման նոր ռազմավարության և նորարարական վիրաբուժական տեխնոլոգիաների մշակման համար մրցանակ է շնորհվել ՌԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկական և կենսաբանական դաշնային գործակալության Ա.Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի վիրաբուժության և փոխպատվաստման կենտրոնի ղեկավար Սերգեյ Ոսկանյանին։

Председатель правительства РФ Михаил Мишустин и лауреат премии правительства РФ 2025 года в области науки и техники зам. главврача по хирургической помощи - руководитель Центра хирургии и трансплантологии имени А. И. Бурназяна Сергей Восканян (2 декабря 2025). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2025

Մրցանակը ավանդաբար շնորհվում է գիտատեխնիկական ոլորտում ունեցած նշանակալի նվաճումների, նորարարությունների ներդրման, առաջադեմ տեխնոլոգիաների մշակման և հիմնարար և կիրառական հետազոտություններում ունեցած ներդրման համար: 2025 թվականի դափնեկիրների թվում են մասնագետներ, որոնց նախագծերը կարևոր են ճանաչվել Ռուսաստանի գիտական ​​և արդյունաբերական էկոհամակարգի համար: