Երկու երեք տարում իսկապես հնարավոր է լուծել դ...

Սիրելի գյումրեցիներ, ես ուզում եմ մի քիչ անհամեստություն անել ու նաև խոսել ժամանակին արված աշխատանքի մասին, որովհետև կարծում եմ դրա կարիքը ամեն դեպքում կա, հատկապես հաշվի առնելով, թե ինչ կարգի ստեր ու կեղծիքներ են անընդհատ տարածում ու տարածել։ Այս մասին Գյումրու բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խնբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Հորս՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում կարծում եմ իսկապես շատ մեծ գործ է արվել աղետի գոտում, հատկապես Շիրակի մարզում։ Միայն Լինսի հիմնադրամով 149 շենք է կառուցվել, որոնցից 85-ը, եթե չեմ սխալվում, միայն Գյումրիում, 3674 բնակարան, իսկ 2500 գրեթե բնակարան միայն պետական միջոցներով է արվել։ Կառուցվել են ճանապարհներ, մշակույթի տներ, իսկապես ահռելի աշխատանք է արվել, որովհետև սա է եղել առաջնահերթությունը, այն ինչ կար մինչև 2000-ականները, բոլորդ համոզված եմ շատ լավ հիշում եք և հետո արված աշխատանքը իսկապես շատ կարևոր է։ Մարդիկ, ովքեր նույնիսկ մեկ հարկ չեն կառուցել այստեղ, որևէ բան չեն ստեղծել անուն են կպցնում՝ մի հարկ պետք ա ավել լիներ և այլն։  Երբ Քրք Քրքորյանը ողջ էր, ինքն էր դրա մասին խոսում, իսկ հիմա Հարութ Սասունյանը մեռավ արդեն քանի անգամ ասելով, բացատրելով, որ ոչ մի կոպեկ, ոչ մի լումա չի մսխվել, չի ծախսվել ուրիշ որևէ բանի վրա»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։