Երկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստայ...

Դեկտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արևշատ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, գողացել են տան բակում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3000 դոլարի վնաս:

Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են Էջմիածին քաղաքի բնակիչ 35 տարեկան երկու տղամարդ: Հետագա ձեռնարկված միջոցառումներով երկուսն էլ հայտնաբերվել և, իրենց վարած «Մերսեդես» մակնիշի մեքենաներով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ հայտնել են, որ գողոնը գտնվում է իրենցից մեկի «Մերսեդեսում»:

Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: