Երկու արձանագրում կարող եմ անել՝ մեկը՝ լավ, մ...

«Բոլոր այն ուղղություններում, որոնց շուրջ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, հանդիպում է Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշմանը»,-այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

«Երկու արձանագրում կարող եմ անել՝ մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Վատն այն է, որ բոլոր ուղղություններում, որոնց շուրջ մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, հանդիպում ենք Ադրբեջանի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին: Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին: Դա իհարկե, չի կարող իրականություն լինել: Եվ երկարատև, համապարփակ և կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել այս ճանապարհով»,-նշեց Արարատ  Միրզոյանը՝ հոըյս հայտնելով, որ  Ադրբեջանում այն  ժամանակի ընթացքում ավելի հստակ կհասկանան:

«Եվ, եթե Ադրբեջանը ցանկանում է, շահագրգիռ է ունենալ կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում ինքը ևս արձանագրի, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել»,-ասացՄիրզոյանը։