Երկրի գլխավոր աներորդին իշխանությունների համա...

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մշտապես առանձնացել է անպատասխանատու կեցվածքով և ատելության խոսքի տարածմամբ, իսկ երբ իրենց վարքին արժանի պատասխանի վտանգ կա, ապա նրանք շատ արագ թաքնվում են իրենց պաշտոնների հետևում։

Սյունիքի հայտնի դեպքերից հետո, Հայաստանի թիվ մեկ աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը հայտարարեց, թե ճիշտ են արել ոստիկանները, երբ օրենքից դուրս քայլերի են դիմել և որոշ դեպքերում նվաստացրել են սյունեցիներին։ Աներորդի-պատգամավորի այս հայտարարությունը իրապես շատերի զայրույթին արժանացավ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ևս արձագանքեց դրան։ Կարճ ժամանակ անց իշխանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Հրաչյա Հակոբյանը հայտարարեց, թե ցանկացած ֆորմատով պատրաստ է հանդիպել Վահե Հակոբյանի հետ։  Նախկին մարզպետի պատասխանը սյունեցիների «նվաստացումը» սրտահովանք համնարող պատգամավորին եղավ բոքսի ռինգ հրավիրելը։ 

Նշանակված օրը, նշանակված ժամին Հրաչյա Հակոբյանը եկավ կոստյումով և տեղում հայտարարեց, թե բոքսի կանոնները չգիտի և չի պատրաստվում մենամարտի բռնվել, քանի որ ինքը  քաղաքական գործիչ է ու շատ արագ հեռացավ։

Հիշեցնենք, որ հանդիպման ֆորմատի ընտրությունը Հրաչյա Հակոբյանը թողել էր Վահե Հակոբյանին և կանոներ չիմանալու պատրվակի հետևում թաքնվելով՝ խուսափել նշանակված մենամարտից, միանշանակ, նվաստացուցիչ պետք է լինի տղամարադկային արժանապատվության համար։ 

Ըստ էության, երկրի գլխավոր աներորդին իշխանությունների համար ապահովեց առաջին ստորացուցիչ պարտությունը։ Իշխանությունների առաջին պարտությունը, ի դեպ, բավական խորհրդանշական օր տեղի ունեցավ՝    «Քաղաքացու օր» հորինված տոնակատարության օրը։ Իշխանությունների համար հաղթանակի օրը դարձավ պարտության օր։