Ճապոնիայի Կյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժից հետո Aeon խոշոր առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, առնվազն մի քանի մարդ է զոհվել։
Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին հայտարարել է, որ ինքնապաշտպանության ուժերն ուղարկվել են Կյուսյու կղզու Aeon առևտրի կենտրոնի տարածք՝ փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, որտեղ երկրաշարժից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Տեղական լրատվամիջոցների ուղղաթիռներից արված կադրերում երևում է, որ շենքը լուրջ վնասներ է կրել։



