Երկրաշարժի հետևանքով տարբեր քերծվածքներով, վն...

Երկրաշարժի հետևանքով տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով փետրվարի 13-ին ժամը 21:00-ի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության:
Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի:
Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում: