Իրանի մայրաքաղաքում այսօր, ժամը 15․28-ին 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Էպիկենտրոնը գտնվել է Բումեհեն շրջանում, մայրաքաղաքի արեւելյան շրջանում։
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկական կենտրոնը տեղեկացրել է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 8 կիլոմետր խորությունում։



