Մինչ օրս պահպանվել է այն կանոնը, որ մենք ունենք երկկողմնի պայմանավորվածություն, որ այս կամ այն հատվածի վերաբերյալ որևէ մեկնաբանություններ չտանք, եթե այդ մասին չենք քննարկել ու չենք հրապարակել դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումները: Այս մասին ԱԺ-ում, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Առիթ կունենանք միասին քննարկել, բայց պայմանավորվել ենք, որ հանրային խոսքում մամլո հաղորդագրությունները, մկենաբանությունները սահմանազատման դետալների հետ կապված, սահմանափակված լինեն: Դուք էլ գիտեք ինչ զգայուն գործընթաց է, ընդ որում այն զգայուն է ոչ միայն ՀՀ-ում»,- ասաց փոխվարչապետը: