Լիբանանի քաղաքական ուժերը ՄԱԿ ԱԽ 1 701 բանաձեւի կատարման մեջ են տեսնում Իսրայելի հետ հակամարտությունից ելքը։ Այս մասին հայտնել է հանրապետության խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին Al Hadath հեռուստաալիքի հարցազրույցում։
«Լիբանանի ղեկավարները հազվադեպ միասնություն են հանդես բերել այս հարցում, որպեսզի որքան հնարավոր է շուտ կանգնեցվի իսրայելական ագրեսիան,- նշել է խոսնակը։- Մենք չենք համաձայնի ՄԱԿ այդ փաստաթղթի որեւէ փոփոխության կամ լրացման, որը վերջ է դրել նախորդ հակամարտությանը Լիբանանի հարավում 2006թ.։
Բերին նշել է, որ զգացել է ԱՄՆ ձգտումը՝ հասնել հրադադարի լիբանանա-իսրայելական սահմանին նոյեմբերի նախագահական ընտրություններից առաջ։ «ԱՄՆ հանձնակատար Էյմոս Հոքսթինի այցը հոկետմբերի 21-ին Բեյրութ կդառնա այդ նպատակին հասնելու վերջին հնարավորությունը»,- ընդգծել է Բերին։