Երիտասարդին ձերբակալել են վարչապետի աթոռը զբա...

Երիտասարդ տղամարդու, ձերբակալել են վարչապետի աթոռը զբաղեցնողին փողոցում դեմ առ դեմ «նիկոլ-դավաճան» կոչելու համար։Այս ասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հենց նոր մի քաղաքացի ինձ լուր տվեց, որ իր ծանոթ մեկ այլ քաղաքացու՝ երիտասարդ տղամարդու, ձերբակալել են վարչապետի աթոռը զբաղեցնողին փողոցում դեմ առ դեմ «նիկոլ-դավաճան» կոչելու համար։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 21:00-ի մոտակայքում՝ ենթադրաբար Սայաթ-Նովայի փողոցում։

Ով լուր ունի, թե ուր են տարել քաղաքացուն, խնդրում եմ ինձ տեղեկացնել։ Իրավունք չունենք մենակ թողնել նման քաղաքացիներին»։