Էրիկ Ալեքսանյանը որոշել է «լավության տակ չմնա...

Օրերս գրավի դիմաց ազատ արձակվեց բլոգեր Միկա Բադալյանը։ Որոշումը կայացրեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Նա այն նույն դատավորն է՝ ում որոշման արդյունքում անարդարացի ազատությունից զրկվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Շատերի կարծիքով դատավորն իր այս որոշմամբ մեղավորություն ունի Արմեն Գրիգորյանի մահվան մեջ և իշխանությունների փոփոխման դեպքում անպայման իրավական պատասխանատվության պետք է ենթարկվի։

Այս քննարկումների ֆոնին հետաքրքիր էր Միկա Բադալյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վարքագիծը։ Նախ, նա հայտարարեց, որ «դատավորը գտնվել է իր բարձունքում», իսկ ավելի ուշ փորձեց Միկա Բադալյանի ազատ արձակումը օգտագործել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին  «ազատել» անօրինական կալանավորման հետևանքով Արմեն Գրիգորյանի մահվան բեռից։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանի մահվանից հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը արգելել է իրեն խոսել առողջական խնդիրներից։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը չտալով Ռուբեն Մելիքյանի անունը՝ իր խոսքում փորձեց թիրախավորել նրան և Արմեն Գրիգորյանի մահը կապել նաև իր աշխատանքի հետ․ «Եթե խնդիր ունենար, մենք միանշանակ կբարձրաձայնեինք, անգամ եթե վերջինս արգելեր, որովհետեւ առողջության մասին է խոսքը»,-ասել էր Ալեքսանյանը։

Իրականում փաստաբան Ռուբեն Մելիքյանը չէր կարող առանց Արմեն Գրիգորյանի համաձայնության հրապարակային խոսել վերջինիս առողջական վիճակի մասին։ Էրիկ Ալեքսանյանը նման պնդում անելով առնվազն անտեսում է անձնական կյանքի գախտնիության իրավունքը, որն ունի ամեն մարդ։

Տպավորություն է, որ Էրիկ Ալեքսանյանը ելնելով իր և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մտերիմ հարաբերություններից փորձել է «լավության տակ չմնալ» և «բոչկա գլորելով»  փաստաբան Ռուբեն Մելիքյանի վրա՝ հանրության մոտ ստեղծել տպավորություն, թե Արմեն Գրիոգրյանի մահվան համար մեղավոր է ոչ թե որոշում կայացրած դատավորը, այլ փաստաբանը, ով փորձել է փաշինյանական դատավորներից և դատարաններից պաշտպանել Արմեն Գրիգորյանին։