Երևի դեղերը խմել է․ Աջապահյանը՝ Փաշինյանի լռո...

Իշխանությունն ուզում է ունենալ իրեն հնազանդ եկեղեցի։ Այս մասին «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Երբ իրենք իշխանության չէին, դժգոհում էին, որ եկեղեցին պետք է հնազանդություն չցուցաբերի, հիմա հնազանդություն չի ցուցաբերում՝ էլի դժգոհ են։ 

Մենք, գիտեք, չարին չարով չենք պատասխանում, եկեղեցի ենք մենք չէ՞, նույն մեթոդներով չենք պատասխանում»,- նշեց նա։

Անդրադառնալով պետական կառույցների աշխատանքին և Փաշինյանի գործողություններին գնահատական չտալուն՝ Աջապահյանն ասաց «Գլխավոր դատախազն էլ, արդարադատության նախարարն էլ, ցանկացած պաշտոնյա անձ էլ իրավունք ունեն իրեն ասելու էն վտանգների մասին, որոնք կան, բայց չեն ասում, որովհետև իրենք էլ հանցակից են և ենթարկվում են դիկտատուրային»։

Մանրամասները՝ տեսանյութում։