Երևանյան լճի հարակից տարածքում հանգստի գոտու...

Երևանյան լճի հարակից տարածքում ավարտական փուլում են հանգստի գոտու կառուցման աշխատանքները: 

Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։ 

Այստեղ կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կառուցվում են մարզահրապարակ, ճեմուղի, հեծանվուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով: 

Հանգստի գոտին կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, տեղանքին համահունչ  կձևավորվեն քարապարտեզներ, որոնք կապահովվեն նաև գեղարվեստական լուսավորությամբ: