Երևանը որբի գլուխ դարձրածներն ու սեփական գրպա...

Ձեր կողմից ստացված հազարավոր բողոքները կապված՝ Երևանում անտանելի խցանումների, տրանսպորտի խայտառակ աշխատանքի, 160.000դր արժեցող կայանատեղիներում տեղ չլինելու, աղբահանության վճարի ու գույքահարկի բարձր գների, ճանապարհներին առկա փոսերի ու քաղաքի փոշու, կեղտի հետ կապված։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Էս ամենի միակ պատասխանատուն ու մեղավորները՝ ՔՊ-ն ու կոալիցիոն հանրապետություն փոքրամասնության «իշխանություններն» են։

Երևանը կոլապսի առաջ կանգնեցրածներն ու քաղաքը անտերության մատնածները, 2025թ-ին իրենք իրենց պարգևատրել են 714 մլն դրամով։

Երևանը որբի գլուխ դարձրածներն ու սեփական գրպանները լցնողներից օր առաջ պետք է ազատենք՝ միասին»,- գրել է  նա: