Բաքուն ոչ պաշտոնական խողովակներով տեղեկատվություն է ստանում այն մասին, որ Հայաստանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Դա մեծ սխալ է Երևանի համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
«Ես արդեն բազմիցս արտահայտել եմ իմ կարծիքը ՝ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Պատրաստ ենք սկսել նման աշխատանք. Բայց Հայաստանից արձագանք չկա, պաշտոնական արձագանք չկա»,- ասել է նա: «Եթե Հայաստանը դա չի ուզում, դա իր գործն է։ Բայց նա պետք է լավ մտածի, այլապես հետո ուշ կլինի»,- զգուշացրել է Ադրբեջանի նախագահը:



