Երևանը կսկսի Մոսկվային փոխանցել Ռուսաստանի քա...

Հայկական բանկերն ու բրոքերները սկսել են ռուսներից տեղեկություններ պահանջել՝ նրանց հարկային ռեզիդենտության վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, հարցումները կատարվում են Ռուսաստանի հետ ավտոմատ կերպով տեղեկատվություն փոխանակելու համար։

Ակնկալվում է, որ փոխանակումը կսկսվի արդեն այս տարի:

Արդյունքում, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների և ռուսներին պատկանող ընկերությունների եկամուտների ու ակտիվների մասին տեղեկությունները հասանելի կդառնան Դաշնային հարկային ծառայությանը։